▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը

Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը:Բունդեսթագի պատգամավոր, Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից Ֆրանց Յոզեֆ Յունգը հայտարարեց, որ երիտթուրքերի կառավարությունը մեղավոր է հայերի նկատմամբ տեղի ունեցածի համար։ «Մենք պետք է ընդունենք, որ երիտթուրքերի կատարածը ոճրագործություն է։ Այդ իրավիճակի պատասխանատվությունը նաև այն ժամանակվա գերմանական կառավարությունն է կրում, քանի որ գերմանացի զինվորականները մասնակցություն են ունեցել դրան։ Այսօրվա Թուրքիայի կառավարությունը պետք է ընդունի երիտթուրքերի կատարածը, պատասխանատվություն կրի ներկայի ու ապագայի համար»,-ասաց նա։

Բանաձևում նշվում է, որ Գերմանիայի կառավարությունը ճանաչում է պատասխանատվության իր մասնաբաժինը այդ պատմական իրադարձությունների համար, նաև 1915թ.-ի ողբերգական իրադարձությունները՝ հայերի տեղահանություններն ու սպանությունները «ցեղասպանություն» է կոչում:

Ավելի վաղ Անգելա Մերկելի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ ինքը համամիտ է իր կուսակցության հետ, բայց չի մասնակցի քվեարկությանը:

Դեմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր, եւս մեկը ձեռնպահ է մնացել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին