▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորն էլ ինչ-որ ժամանակ ազատ են արձակվելու. Գալուստ Սահակյանը՝ համաներման մասին

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողները ԱԺ նախագահից հետաքրքրվեցին, թե ինչու համաներում տեղի չունեցավ, հիշեցնելով, որ ընդդիմադիրները պնդում են, որ անկախության համար պայքարողներն այսօր անազատության մեջ են:

«Դե ընդդիմադիրներ են, մի բան պիտի խոսեն։ Նրանք էլ են քաղաքականության մեջ։ Դրա համար էլ ընդդիմախոս են, որ մեզ քննադատեն, բայց որքան է ճիշտ, եւ որքան է ամեն ինչ ճշտությամբ ներկայացվում, հիմա կամ ժամանակի ընթացքում կպարզվի: Բոլորն էլ ինչ-որ ժամանակ ազատ են արձակվելու, գնահատականը ես պետք է չտամ, այլ ժամանակը»,- ասել է Ազգայի ժողովի նախագահ  Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով համաներման մասին լուրերին: 

Հիշեցնենք, որ մամուլը մի քանի շաբաթ գրում էր, որ անկախության 25-րդ տարեդարձին ընդառաջ Հանրապետությունում սպասվում է համաներում:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին