▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքվում կայացել են Ալիեւ–Պորոշենկո բանակցությունները

Բաքվում Ադրբեջանի եւ Ուկրաինայի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Պյոտր Պորոշենկոն «տետ ա տետ» ձեւաչափով քննարկել են քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի եւ հումանիտար ոլորտում երկկողմանի համագործակցության հեռանկարները։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի կայքը։

«Հանդիպման ընթացքում շեշտվել է Պյոտր Պորոշենկոյի՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնում Ադրբեջան կատարած առաջին այցի կարեւորությունը։ Կողմերը կարծիքներ են հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ երկու նախագահների առանձնազրույցից հետո նրանց իսկ նախագահությամբ տեղի կունենա Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահների խորհրդի 5-րդ նիստը, որի արդյունքում նախատեսված է երկկողմանի փաստաթղթերի ստորագրում։

Մասնավորապես, սպասվում է Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահների խորհրդի 5-րդ նիստի արձանագրության ստորագրում, որով նախատեսվում է երկու երկրների մաքսային մարմինների միջեւ համագործակցություն սահմանել օդային ճանապարհով բեռնափոխադրումների ժամանակ մաքսային խախտումների դեմ պայքարելու համար, ինչպես նաեւ 2016-2020թթ. ընթացքում համագործակցություն սահմանել երկու երկրների միջեւ մշակույթի եւ արվեստի բնագավառում։

Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին