▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բագրատ Սրբազանի ուղիղ եթերը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկից

Բագրատ Սրբազանի ուղիղ եթերը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկից

Բագրատ Սրբազանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով կրկին կոչ է արել քաղաքացիներին՝ ժամը 15։30-ին լինել Բաղրամյան պողոտայում։ Նա նաև խոսել է համացանցում իր երբեմնի ակտիվությունը վերականգնելու մասին․ «Ժամանակին, երբ Տավուշում գնում էինք տարբեր տեղեր, խրամատներ, այս ռեժիմով էինք ապրում, հիմա էլ անհրաժեշտությունը կա կրկին վերադառնալու այս ռեժիմին»,- ասել է նա:

***

«ՔՊ-ական պատգամավորներից շատերի հարազատները մասնակցում են մեր պայքարին։ Ասում են՝ բարեկամները գերի են ընկել ՔՊ-ում ու իրենք էլ հաշտ չեն այդ իրականության հետ։ Շատ մարդիկ կան այնտեղ, որոնք պահվում են սպառնալիքի, շատնաժի միջոցով»,- այսօր, լրագրողների հետ զրուցում, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

***

«Լուրեր կան, որ Դիլիջանում՝ մանկապարտեզներում և դպրոցներում, ովքեր միանում են պայքարին կամ համակրանք հայտնում, աշխատանքից ազատում են, սպառնում, որ աշխատավարձ չեն վճարի»,- հայտնեց Բագրատ Սրբազանը։ «Եթե նման դեպք կա, ինչը անշուշտ կստուգենք, ուղղակի հանձնում եմ տեղի իրավապահների ուշադրությանը, թող հասկանան՝ մարդկանց ազատ կամքի վրա բռնանո՞ւմ են, թե՞ ոչ»,- ասաց նա։

***

Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակացություններն այսօր պատրաստվում են միջնորդություն ներկայացնել Ազգային ժողովի խորհրդին՝ վաղը կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։

Եթե Ազգային ժողովի խորհուրդը մերժի ընդդիմադիր խմբակացությունների միջնորդությունը, ապա Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն, 5-րդ աշխատանքային օրը, այսինքն՝ հունիսի 17-ին, ժամը 18։30 -ին օրենքի ուժով կգումարավի Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակացության քարտուղար Արծվիկ Մինասյանն «Ազատության»-ը փոխանցել է, որ ընդդիմությունը ցանկանում է, որ նիստը տեղի ունենա մինչև հունիսի 17-ը, և արտահերթ նիստ նախաձեռնելու համար անհրաժեշտ 27 ստորագրությունների փոխարեն արդեն ունի 32-ը և այժմ պետք է, որ Ազգային ժողովի խորհուրդն այսօր գումարվելիք խորհրդի նիստում ընդունի իրենց առաջարկը։

Ազգային ժողովի խորհրդի մեծամասնությունն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից են, 15 անդամներից միայն 2 են ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակացությունների ղեկավարները։ Եվ դժվար է ասել, արդյոք իշխանական պատգամավորները կհամաձայնեն կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ հրավիրել։

***

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը. «Սա պայքար է, որ ունենանք ազգային, անվտանգ, ինքնիշխան պետություն, որտեղ բոլորս նորից կարող ենք ապահով ապրել ու արարել։
Ուրիշ ոչ մի նպատակ չունի իմ պայքարը։
Իսկ առանց փոփոխությունների՝ լինելու են նոր աղետներ ու պետականության վերջնական կորուստ։
Ավելի մանրամասն իմ պատկերացումների մասին խոսել եմ երեկ Հրապարակում, իսկ այս օրերին լինելու եմ այնտեղ, որտեղ պայքարի կիզակետն է։
Դուք էլ անտարբեր մի՛ եղեք, հետո՝ ուշ կլինի։ Գուցե՝ անվերադարձ ուշ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքական ավելին