▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բա կարելի՞ է նախարարն այդքան տմարդի լինի

«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Պայքար ժողովրդի թշնամիների դեմ

Արծվիկ Մինասյան նախարարն ասել է, թե «լրագրողների մի մասը խանգարում է երկրի զարգացման ընթացքին»:

Հերիք խնդաք, յա

Չի ասել, թե նախարարների որ մասն է խանգարում երկրի զարգացմանը` վերեւի մասը, թե՞ ցածի մասը: Գուցե հանրապետական մա՞սն է խանգարում է, բայց շունչը չի հերիքում խոսել այդ մասին. անմիջապես կապակոալիցնեն, կուղարկեն հերթափոխվող հացադուլի կամ կգործուղեն ընդդիմություն` 4-5 մանդատով: Չի խոսել Սերժիկ շեֆի խանգարող եւ չխանգարող մասերի մասին ...

Էդ մի կողմ.

Մարդը կոնկրետ առաջարկներ չի անում խնդրի կարգավորման: Չի ասում, թե ինչ է հարկավոր անել լրագրողների խանգարող մասին, ինչպես մեկուսացնել կամ չեզոքացնել դրանց, որ չվնասեն երկրի զարգացմանը: Ես հուշեմ, ախպոր պես, իսկ ինչ կլինի, որ դրանց մի տեղ հավաքեք, մի հին գարաժի մեջ, անջուր, անհաց թողնեք այնտեղ, վերջիվերջո սկսելու են իրար ուտել, մի քանի հսկիչ տեսախցիկ դրեք ներսում, հենց կտեսնեք, որ բոլորն իրար կերան ու ամենակենսունակը կենդանի մնաց, դրան հանեք, տարեք հարկայինի պետ նշանակեք, հազիվ, թե այլեւս հիշի, թե նախկին կյանքում երկրի զարգացմանը վնասող լրագրող է եղել, սերտորեն կհամագործակցեք: Ավելի թույն միջոցներ էլ կան էդ լրագրողների դեմ. գազախցիկ, գելիոտին, քառատում, գնդակահարություն, շշին նստեցում, տիկ հանել կաշիները`պարկապզուկ սարքել տալ չխանգարող լրագրողներին թող որպես նվագարան ավելացնեն իրենց գործիքներին... Ես չպիտի ասեմ, բայց դրանից առաջ հարկավոր է մահապատիժը վերականգնել, թող ամեն ինչ օրինական լինի:

Ցուցակ չեն հրապարակում, երեւի աշխատում են այդ ուղղությամբ, ու մի օր «Խանգարող լրագրողներին գյոռբագյոռ անելու» գործուղության (գրաբարով` օբերասիա) ծրագիր կգործարկեն, կսկսեն մեկ-մեկ վերացնել դրանց, էդ ստորներին, գիտելիք էլ ունեն, զենք-զինամթերք էլ, փորձ էլ, Բաղրամյան-26-ի օրհնությունն էլ էն գլխից` 2002 թվի ապրիլի 2-ից կա ու կա:

Թող վերացնեն, դեմ չեմ, հանուն հայրենիքի, որ կոալիցվցվել են էն կորեացված երիտասարդի հետ, լրագրող վերացնելն ինչ է: Թող վերացնեն, տեսնենք, ուրիշ է՞լ ինչ է խանգարում երկրի զարգացմանը:

Հարգելի ընթերցասեր հասարակություն, իմ ձեռը քարի տակ է, ռաստ չեմ գալիս, բայց, որ ռաստ գաք, հարցրեք էլի, սրտանց աչքերուն մեջ նայելով.- բա կարելի՞ է, որ քաղաքակրթությունների ցեխահորում հայտնված երկրի նախարարը այդքան տմարդի լինի,-մի ածանցյալ հարց էլ տվեք.-չի կարելի՞ գոնե սուս մնալ, թել-ասեղ վերցնել, կարի մաշինի դարակից ու տվայտանքներով, մի կերպ, հանուն հայրենիքի կարել սեփական բերանը ...»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին