▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր փաստացի աղետ է և ամեն օր ավելի վատ է լինելու․ Միքայել Մինասյանը դիմում է մտավորականներին

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրել է.

«Ո՛չ, հարգելի մաեստրոներ, լավ չի լինելու, արդեն լավ չէր նույնիսկ այն ժամանակ, երբ նկարահանվում էիք։ Իսկ այսօր փաստացի աղետ է և ամեն օր ավելի վատ է լինելու։ Իսկ դուք չկաք։

Հարգարժան մտավորականները, ովքեր այսօր փորձում են լուծել մեր հասարակությանն ամենաշատ հուզող խնդիրները, իմ խորին համոզմամբ, աշխատում են անարդյունավետ գործիքներով։ Նախևառաջ խոնարհվում եմ ձեր ջանքի համար, բայց անկեղծորեն՝ չեմ հասկանում։ Դուք հայտարարել եք, որ ձեր պայքարն ապաքաղաքական է՝ դրանով իսկ երկարացնելով Նիկոլի պաշտոնավարումը, մինչդեռ ամեն ինչ շատ պարզ է. գերիների խնդրի լուծման բանալին միմիայն նրա ձեռքում է։

Դադարեցրե՛ք բոլոր այլ գործողությունները և պահանջե՛ք, եթե ձեզ ավելի հեշտ է ապաքաղաքական ձևով, որ հենց այսօր Նիկոլը հայտարարի՝ հայկական զորքերի դուրսբերումը դադարեցվում է այնքան ժամանակ, մինչև բոլոր գերիները չվերադառնան տուն։ Դա միակ ու արագ լուծումն է, որը կախված է միայն Նիկոլից. սառեցնել բոլոր գործընթացները մինչև գերիների վերադարձը։ Հակառակ պարագայում այս հարցը կարող է տևել շատ երկար։

Երեկ մեր մտավորականները շրջեցին դեսպանատներով։ Նույնը պատրաստվում են անել նաև այսօր։ Պետք է նկատել, որ այնտեղ սովորաբար գնում են պետությունից հույս կամ պետական միավոր չունեցող, ներկայացուցչականությունից զուրկ համայնքների անդամները, օրինակ քրդերը։

Իսկ եթե դուք եք գնում, ապա այնտեղ ձեզ կարող են քաղաքավարի հարցնել՝ «իսկ դուք պետություն չունե՞ք»։ Այդ մարդիկ պետության ներկայացուցիչներ են այլ պետությունում։ Այդպես էլ այդ հիմնարկն անվանում են՝ Հայաստանի Հանրապետությունում այսինչ երկրի դեսպանություն։

Դուք ուրիշի երկրի դեսպանություն գնում եք, որ այդ մարդիկ ի՞նչ անեն, եթե գերիների վերադարձը մեր պետության գործառույթն է և հենց Նիկոլի ձեռքում է։

Իրականում դուք ստեղծել եք պատային իրավիճակ։ Վստահ լինելով, որ Նիկոլն անկարող է, այնուամենայնիվ չեք ուզում պայքարել նրա դեմ, հարցը փորձում եք լուծել առանց նրա ու առանց նրա դեմ պայքարելու՝ դրանով որևէ կերպ չօգնելով ու չազդելով գերիների փոխանակման գործընթացին։

Նորից եմ կրկնում՝ հարցի լուծման մեխանիզմը միայն Նիկոլի ձեռքում է։ Բայց նրա փոխարեն այդ գործը ցանկանում եք, որ անեն արտասահմանցի դիվանագետները։ Ու դա միայն այն պատճառով, որ խուսափում եք քաղաքական պահանջներից, որ ձեզ «նախկին» չասեն։ Այսինքն, ֆեյսբուքյան ֆեյքերի՝ ձեզ պարտադրված վախերի պատճառով դուք չեք փոխում վիժվածքին ու, հակառակ որևէ ռացիոնալության, պահանջում եք, որ դրանով զբաղվեն այլ երկրներ։ Սա առո՞ղջ մոտեցում է։

Չի կարող գերիների վերադարձի պահանջը քաղաքական չլինել։ Դա քաղաքական է ծայրից ծայր։ Գերիներով պիտի զբաղվի այդ մարդկանց ներկայացնող իշխանությունը։ Ուղղակի նույնիսկ այս օրհասական պահին դուք փորձում եք լինել պոլիտկոռեկտ՝ առանց հաշվի առնելու, որ շեղվում եք հարցի լուծման էությունից։

Հ.Գ. Մենք բոլորս ունենք սխալներ։ Բոլորս անխտիր՝ մտավորական, բանվոր, ինժեներ, քաղաքական գործիչ։ Կան մարդիկ, որ ընդունում են իրենց սխալները և խիզախում են դա շտկել, և կան նրանք, ովքեր թաքնվում են բառերի ու ձևակերպումներից հետևում՝ խորացնելով աղետի չդադարող ծավալները։ Մեր երկրի փրկությունը՝ համազգային գերխնդիր է, տղաների վերադարձը՝ պետական նպատակ, իսկ պետության սխալ ընթացքը կանգնեցնելը՝ քաղաքական անհրաժեշտություն։

Մենք բոլորս պետք է համարձակություն ունենանք դուրս գալ մեր վախերից ՝ անկախ այն հանգամանքից, թե ով ինչ է ասում, որտեղ է եղել անցյալում կամ ով է այսօր մեր կողքին։ Կարևորը՝ միավորվել հանուն։ Այսօր այդ օրն է։ Դրանից անդին ամեն ինչ երկրորդական է։ Փրկում ենք երկիրը՝ դուրս գալով փողոց կամ տապալում ենք այն՝ տանը նստած։

Մնաց 12 ժամ...»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին