▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այրված տաղավարում հայտնաբերվել է անձը չպարզած քաղաքացու դի

Դեկտեմբերի 5-ին, ժամը 14.55-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է զրուցարան-տաղավար, որտեղ հրշեջ-փրկարարները հայտնաբերել են միջին տարիքի անձը չպարզած քաղաքացու դի:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.07-ին, մարվել՝ 15.11-ին: Այրվել է զրուցարան-տաղավարն ամբողջությամբ՝ 30 ք.մ: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին