▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այնպես չի, որ քաղաքական ուժերը արդեն պառլամենտական ընտրություններում այդ ձայներն իրենց «գրպանում» ունեն

ՀՀ Գործադիր մարմնի հերթական նիստն ամփոփել է հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուների արդյունքները, որոնք կուսակցությունում դրական են գնահատել արդյունքները:

ԱԺ փոխնախագահ,  ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հիշեցրել է, որ սեպտեմբերի 18-ի ընտրությունների հետ միասին Հայաստանի 72 համայնքի ղեկավարներներ են ընտրվել ՀՀԿ-ականներ, որով կուսակցությունը պահպանում է առաջատարի դիրքերը երկրի  քաղաքական կյանքում: 

Անդրադառնալով Վանաձորի ավագանու ընտրության  արդյունքներին և  Հայկական վերածնունդ կուսակցության որոշմանն՝ աջակցել Լուսավոր Հայաստանին,Էդուարդ Շարմազանովը, մասնավորապես,  ասել է. «Այնտեղ անհրաժեշտ կլինի կոալիցիա, որպեսզի 50+1 մանդատ լինի, յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ինքն է որոշում, ՀՎԿ-ի, ԼՀ-ի որոշելու խնդիրն է, կլինի այնպես ինչպես կլինի, կլինի այնպես ինչպես կընտրեն 33 ավագանիները: Կորուստ լինի, կորուստ չինի: Այնպես չի, որ շատ ձայներ ստացած քաղաքական ուժերն  արդեն պառլամենտական ընտրություններում այդ ձայններն իրենց «գրպանում» ունեն: ՏԻՄ ընտրություններն այլ յուրահատկություն ունեն, նախագահականն, խորհրդանականը՝ այլ յուրահատկություն: Չպետք է չափից շատ ոգեւորվեն այն քաղաքական կուսակցություները, որոնք շատ ձայն են հավաքել»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին