▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղվան Վարդանյանը` պորտֆելներ պահանջելու և ՀՀԿ-ի հետ համագործակցության մասին

Armlur.am-ը գրում է. Դեռ որևէ հստակություն չկա, քննարկումները դեռ շարունակվում են: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալիցիային, այս մասին նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: Անդրադառնալով այն տեղեկություններին, որ դաշնակցականներից շատերը մտադրվել են լքել կուսակցությունը, Վարդանյանը նշեց, որ քաղաքում չի եղել և առաջին անգամ է լսում դաշնակցականների նման ցանկության մասին: «Որևէ կոնկրետ ինֆորմացիա չունեմ: Դաշնակցությունը հսկայական կառույց է և առաջնորդվում է իր հավաքական որոշումներով: Չեմ էլ բացառում, որ կլինեն մեկ-երկու անհատներ, որոնք սկզբունքորեն այլ տեսակետ կունենան», – հավելեց նա: Խոսելով  նախարարների և մարզպետների` պորտֆելներ պահանջելու մասին`  Վարդանյանը նշեց, որ պորտֆելների մասին խոսք կարող է լինել այն ժամանակ, երբ իրենք ՀՀԿ-ականների հետ կկարողանան բազմաթիվ հարցերի շուրջ համաձայնության հասնել: «Այս պահի դրությամբ որևէ կոնկրետ պաշտոն, որևէ պորտֆելի հարց քննարկման հարց չէ: Նախնական փուլում է, կլինեն մի քանի քննարկումներ, տեսակետների համընկումից հետո կխոսենք այդ մասին», – հավելեց նա: 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում



Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին