▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղավնոն համակարգային ձեւով հանձնվում է. Սուրեն Պետրոսյան

Երեկ եւ այսօր Աղավնոն լքել են բազմաթիվ քաղաքացիներ, սակայն Աղավնո մուտք գործած քաղաքացիների թիվն այս պահին գերազանցում է Աղավնոն լքած քաղաքացիների: Այս մասին ֆեյսբուքյան լայվով ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը` հավելելով, որ, այնումենայնիվ, Աղավնոյում գտնվող քաղաքացիների թիվը բավարար չէ, որպեսզի իրենք կարողանան բեկել գործընթացի տրամաբանությունն ու էությունը:

«Վերջին օրերին կարծես թե ձեւավորվել է մի մտայնություն, որ այլեւս Բերձոր, Սուս եւ Աղավնո համայնքների ճակատագիրը վերջնականապես վճռված է: Ես ձեզ եւս մեկ անգամ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` այս  պահին որեւիցե կերպ վճռված չէ այս համայնքների ճակատագիրը, սակայն, ցավով պետք է արձանագրեմ, որ գոնե այն ինչի հետ ես առնչվեցի այս վերջին օրերին եւ այն մարդկանց հետ,  ես կարող եմ անել մի ցավալի եզրակացություն, որ Աղավնոն համակարգային ձեւով  հանձնվում է: Խոսքն ամենեւին էլ չի վերաբերում Աղավնոյի բնակիչներին, խոսքս ավելի բարձր քաղաքական մակարդակների մասին է»,- ասաց նա:

Սուրեն Պետրոսյանի խոսքով`այս պայքարն առաջին հերթին ինքնության պայքար է. «Քաղաքական ուժերը, որոնք դեմ էին Լաչինի միջանցքի հանձնմանը, միայն դատապարտող կոչեր արեցին, եւ այդպես էլ որեւէ գործողություն դրան չհետեւեց, ի՞նչ եք կարծում, քաղաքականությունը սահմանափակվում է միայն կոչերո՞վ, ե՞րբ եք տեսել, որ պետությունը, պետականությունը կամ հողը միայն կոչերով պահեն, կոչերով պահել չի կարելի»:

Սուրեն Պետրոսյանը նորից կրկնեց, որ իրենք ունեն բավականաչափ ժամանակ եւ եթե Աղավնոյում լինի 300-500 քաղաքացի իրենք կբեկեն ողջ ընթացքը:

Մանրամասները` տեսանյութում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին