▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավելի շուտ Կուրը կթափվի Սեւ ծով, քան Ղարաբաղը կհայտնվի Ադրբեջանի կազմում. պատասխան Բաքվին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը  պատասխանել է Ադրբեջանի Մեջլիսի փոխխոսնակին:

Ավելի շուտ Կուրն կթափվի Սեւ ծով, քան Ղարաբաղը կհայտնվի Ադրբեջանի կազմումAsekose.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ի պատասխան Ադրբեջանի Մեջլիսի փոխնախագահ Զիաֆետ Ասկերովի, որը հայտարարել էր, թե ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է լուծվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: «Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի Հելսինկյան երեք սկզբունքների հիման վրա` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, հանրապետության տարածքային ամբողջությունը եւ ուժի չկիրառումը: Հենց դա են պնդում միջազգային միջնորդներն ու հայկական կողմը: Լեռնային Ղարաբաղի ստատուսն Ադրբեջանը չի որոշում, այլ միջազգային հանրությունը` հաշվի առնելով ու հիմնվելով Արցախի ժողովրդի կամքի վրա, եւ այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Ի դեպ, այդ մասին նշում է ոչ միայն հայկական կողմը, այլեւ Մինսկի խմբի համանախագահները եւ համանախագահ երկրների ներկայացուցիչները»,- ասել է Շարմազանովը:

Նշենք, որ Ադրբեջանի Մեջլիսի փոխնախագահ Զիաֆետ Ասկերովը ավելի վաղ հայտարարել էր, թե ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է լուծվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:

«Ադրբեջանը թույլ չի տա արհեստականորեն հայկական երկրորդ պետություն ստեղծել իր տարածքում: Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական հող է: Մենք պատրաստ ենք Լեռնային Ղարաբաղին ամենաբարձր ինքնավարության ստատուս տալ` Ադրբեջանի կազմում: Դա մեր անփոփոխ դիրքորոշումն է»,- հայտարարել էր նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին