▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Դավթյանն ընտրվեց գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ ընտրվեց Արթուր Դավթյանը:   ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հրապարակեց քվեարկության արդյունքները, որից պարզ դարձավ քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր, որից կողմ են քվեարկել 97,  դեմ 3 պատգամավոր, 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Ավելի վաղ, հիշեցնենք` խորհրդարանական խմբակցություններից իշխող Հանրապետականը եւ իր գործընկեր ՀՅԴ-ն կողմ են քվեարկելու դատախազի թեկնածուին, ԲՀԿ խմբակցությունը, ինչպես հայտարարել է կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, չի մասնակցելու քվեարկությանը: Դատախազի ընտրությանը չի մասնակցի նաեւ ՀԱԿ-ը, ՕԵԿ-ական պատգամավորներն ազատ էին որոշում կայացելու հարցում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին