▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Բաղդասարյանը՝ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին

Հաշվի առնելով բազմաթիվ լրատվամիջոցներւի կողմից «Հայկական վերածնունդ» կուսակցություն կատարված զանգերը՝ կապված ՀՀ վարչապետի հրաժարականի հետ, ՀՎԿ մամուլի ծառայուծյունը տարածում է Հովիկ Աբրահամյանի հրաժարականի առնչությամբ կուսակցության տեսակետը:

Դրական ենք գնահատում և´ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի փաստը, և´ այդ հրաժարականի առնչությամբ նրա ունեցած ելույթը, որտեղ շիտակ և, ինչու ոչ, նաև հետաքրքիր շեշտադրումներ կային՝ հասարակության բևեռացման, բազմաշերտ և բազմադեմ կոռուպցիայի, նոր սկզբի անհրաժեշտության և այլն մասին, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել է «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Եղել և մնում ենք համոզված կողմնակիցը համակարգային և արմատական փոփոխությունների և ,հատկապես, նոր սկզբի ու վերածննդի, որը ենթադրում է ադիոզ և կոռուպացված պաշտոնյանների հրաժարական, համազգային առաջընթացը երաշխավորող զարգացման համապարփակ և իրատեսական ծրագիր և ի վերջո՝ արդյունքին միտված պատասխանատու քաղաքականություն բոլոր ոլոլորտներում:

ՀՎԿ լրատվական-քարոզչական մասի ղեկավար՝ Էդգար Առաքելյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին