▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առեղծվածային դեպք Արարատի մարզում․ ճանապարհին արկղի մեջ հայտնաբերվել է բռնության հետքերով տղամարդու դի

Այսօր՝ հունվարի 8-ին, դաժան ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքից դեպի Գոմեր տանող ճանապարհի ձախակողմյան հատվածում փայտե արկղ կա, որի մեջ դի է։  

Դաժան ու առեղծվածային դեպք Արարատի մարզում․ Վեդի քաղաքից դեպի Գոմեր տանող ճանապարհին արկղի մեջ հայտնաբերվել է բռնության հետքերով տղամարդու դի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այս մասին գրում է Shamshyan.com-ըՈստիկաններն ու քննիչները արկղի մեջ հայտնաբերել են մոտ 55-60 տարեկան տղամարդու դի բռնության հետքերով։ Փաստի առթիվ Վ Լաչինյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փոձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին