▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդյոք առողջական խնդիրնե՞րն են պատճառը...Զարուհի Փոստանջյանը` Գալուստ Սահակյանին

ԱԺ նիստի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կրկին հարց  ուղղեց  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ իր կողմից ներկայացված օրինագիծը խորհրդարանում շրջանառության մեջ չդնելու վերաբերյալ.

«Պրն. Սահակյան, Դուք հանդիսանում եք վարչական մարմնի պատասխանատու, ով պարտավոր է Ազգային Ժողովի պատգամավորի նախաձեռնությունները`օրենքի նախագծեր, որոշման նախագծեր, հայտարարությունների նախագծեր, դնել շրջանառության մեջ: Դա Ձեր պարտականությունների մեջ է մտնում: Համաձայն այդ օրենքի` ես դիմել եմ Ձեզ, որպեսզի ժողովրդի ապստամբության իրավունքի վերաբերյալ հայտարարության նախագիծը, որը մատնանշում է, որ մենք համերաշխություն ենք հայտնում «Սասնա Ծռերի» պահանջներին և պահանջում ենք նրանց նկատմամբ անհապաղ դադարեցնել բռնաճնշումներն ու հետապնդումները: Այս հայտարարության վերաբերյալ, փաստորեն, Դուք Ձեր գործառույթները խուսափել եք իրականացնել և չեք դրել շրջանառության մեջ: Հիմա ես ուզում եմ ճշտել` որն է պատճառը` արդյոք առողջական խնդիրների պատճառով չեք դա կարողացել անել, թե ունեք հատուկ ցուցում դա չանելու, թե դա կամայական մոտեցում էինչպես Սուրիկ Խաչատրյանի դեպքում: Այսօր մենք տեսնում ենք` ինչ ` կատարվում այդպիսի մարդկանց ղեկավարման ներքո»,-նշել է Զարուհի Փոստանջյանը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին