▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանի որդիները փնտրում են իրենց հոր մեքենան

Ակտիվիստ Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի Հայրենակիցներ, Հարգելի ուժային կառույցներ՝ Ազգայն Անվտանգության Աշխատողներ, Ոստիկանություն, դիմում եմ բոլորիդ։
Այս մեքենան Արցախի Հերոս Սերգեյ Շաքարյանի մեքենան է, պատերազմի օրերին , այն վերցրել են իր գարաժից, այս մեքենան տեսել են Սիսյանում, այն Հայաստանի տարածքներում է։ Հրամանատարի որդիները փնտրում են իրենց հոր մեքենան, մարդիկ ամեն բան են կորցրել, կորցրել են իրենց տունը՝ Հադրութում, իրենց ունեցվածքը, իրենց Հերոս հորը և ուզում են, գոնե իրենց հոր մեքենան հուշ մնա իրենց։

Դիմում եմ նաև այն մարդուն, ով վերցրել է այս մեքենան
Հարգելիս, լավ ես արել վերցրել ես, պատերազմ է եղել վերցրել օգտագործել ես, հիմա Հերոսի մեքենան ետ վերադարձրու իր որդիներին և նրանք քեզ դրա համար շնորհակալ կլինեն, եթե կապ չունես Հերոսի որդիների հետ, գրի իմ էջին, ես կօգնեմ։

Ես կարծում եմ, որ բոլորդ կոգնեք մեզ գտնել մեր Հերոս Հրամանատարի մեքենան և կտարածեք այս հայտարարությունը։
Հադրութում ծառայած տղերք, Հրամանատարին ճանաչող տղերք արժանապատիվ և հայրենասեր տղերք, նաև ձեզ բոլորիդ եմ դիմում, եթե վերցնողը չվերադարձնի, բոլորս միասին պիտի գտնենք այս մեքենան, խնդիրը մեքենայի արժեքի, կամ մեքենա լինելու մեջ չէ, խնդիրը այն է, որ սա Հերոսի մեքենա է,որը պիտի մնա իր որդիների մոտ։

Խնդրում եմ բոլորիդ օգնեք և հնարավորինս շատ տարածեք այս հայտարարությունը»։

Հիշեցնենք, որ ազգային հերոս Սերգեյ Շաքարյանը նոյեմբերի 2-ին զոհվել էր հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին