▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արցախահայերի դեմ թշնամանքը խրախուսում է հենց իշխող ուժը»

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տևական ժամանակ է՝ ինչ բարձրաձայնում եմ ներազգային ՌԱՍԻԶՄԻ մասին։ Սակայն որևէ մեկը պատասխանատվության չի կանչվել ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածով («Մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելը»): Ինչո՞ւ։ Որովհետև արցախահայերի դեմ թշնամանքը խրախուսում է հենց իշխող ուժը՝ քպ-ն։ Եվ ահա այսօր մի թունդ նիկոլական կատարել է արցախահայերի նկատմամբ ակնհայտ թշնամություն քարոզող գրառում:

Այս գրառումը հավանել է, օրինակ, քպ-ական պատգամավոր Արփի Դավոյանը։

Վստա՛հ եղեք. քրգործ չի հարուցվելու։
Մինչդեռ քրգործեր են հարուցվում այն մարդկանց հանդեպ, ովքեր նիկոլ փաշինյանին անվանում են օրինակ «թափթփուկ» կամ «համբալապետ»։
Ահա այսպիսի «ժողովրդավարության առաջընթաց»»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին