▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամուսում վարորդը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել ՀՀ ՊՆ 6 ծառայողի. 2-ը տեղում մահացել են, 4-ը՝ տեղափոխվել հիվանդանոց

Այսօր` ապրիլի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Ժամը 01։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղում վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի և նրանց թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։

Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 հոգի տեղում մահացել են, 4 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում բուժօգնություն են ստացել, ապա շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները ծառայում էին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում, վիրավորները նույնպես ծառայում են ՀՀ ՊՆ զորամասերից մեկում։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են վարորդին, ով Կոտայքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Կարեն Միքայելյանն է։ Վերջինս ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է՝ եղել է ոչ սթափ։ Ս․ Սեդրակյանի որոշմամբ վարորդը ձերբակալվել է։ 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին