▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անչափահասը, որ մեքենաների ջարդի հեղինակ է դարձել, նախորդ տարի մահացու վրաերթի էր ենթարկել հետիոտնի

Հոկտեմբերի 23-ին Երևանում առանց համարանիշների BMW մակնիշի ավտոմեքենայով մեքենաների ջարդի հեղինակ դարձած 17-ամյա Արտյոմ Հակոբյանը 2020 թվականին Երևանում մահվան ելքով վրաերթի հեղինակ է եղել, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Դեկտեմբերի 20-ին Պռոշյան փողոցում Արտյոմ Հակոբյանը, որն այդ ժամանակ 16 տարեկան է եղել, վրաերթի էր ենթարկել հետիոտնին: Հետիոտնը տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն գիտակցության չգալով՝ մահացել էր:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, Երևանի բնակիչ՝ 17-ամյա Արտյոմ Հակոբյանն իր վարած առանց համարանիշների BMW-ով Պուշկինի փողոցում բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5, Mercedes S500, Mercedes, BMW, BMW X6, Toyota Camry, Volkswagen, Opel Astra մակնիշի ավտոմեքենաներին։

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Պատահարներ ավելին