▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ն ամեն ինչ անում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը ՌԴ-ի աջակցությամբ չհասնեն խաղաղության. Լավրով

ԱՄՆ-ն ամեն ինչ անում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը ՌԴ-ի աջակցությամբ չհասնեն խաղաղության. Լավրով

***

ԱՄՆ-ն և նրա արբանյակները փորձում են ներխուժել ԱՊՀ բոլոր տարածաշրջաններ։ Այս մասին այսօր Մինսկում ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«ԱՄՆ-ն և նրա արբանյակները փորձում են ներխուժել ԱՊՀ բոլոր տարածաշրջաններ, փորձում են խախտել Հարավային Կովկասում կայունության մասին համաձայնագրերը, չեն ցանկանում թույլ տալ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, ինչպես նաև փորձում են ներխուժել Կենտորնական Ասիա, տարբեր ձևաչափեր են ստեղծում, որոնք ակնհայտորեն ուղղված են Ռուսաստանի Դաշնության դեմ։ Հրապարակավ հայտարարում են, թե պետք է հասնել հետխորհրդային տարածքում իրական ինքնիշխանության, որպեսզի հետխորհրդային տարածքի երկրները դուրս գան ՌԴ ստվերից։ Նման կուրսը շարունակվում է նաև Մոլդովայի և այլ երկրների նկատմամբ։ Չնայած նրան, որ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցները գտնվում են հսկայական ճնշման տակ, նրանք հավատարիմ են մնում ընդհանուր արժեքներին և սկզբունքներին, որոնց վրա հիմնված են ինտեգրացիոն կառույցները՝ ԵԱՏՄ, ԱՊՀ և ՀԱՊԿ»,-ասել է Լավրովը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքական ավելին