▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամբողջ գիշեր մենք հալեպահայերի վիճակն էինք պատկերացնում. պոլսահայ խմբագիր

Պոլսո «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Քոչունյանն «Արևելքի» հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ չնայած երեկ երեկոյան և ամբողջ գիշեր Պոլիսը մղձավանջային գիշեր անցկացրեց, սակայն այս պահին քաղաքում արդեն վերականգնված է բնականոն կյանքը: Արա Քոչունյանը նշեց, որ փողոցներում չնայած շատ մարդ չկա, բայց վերականգնված ապահովության շունչը  զգացվում է և ինքը, անձամբ, քայլելով է գնացել խմբագրություն, որը Ստամբուլի մարդաշատ փողոցներից մեկում է գտնվում: 

«Տրանսպորտն ու փոխադրամիջոցները, որոշ բացառությամբ,  գործում են»,-նշեց Արա Քոչունյանը, որը ցավալի համարեց հունիսի 15-16-ին Թուրքիայում տեղի ունեցածը, ինչի հետևանքով մարդկային անդառնալի կորուստներ են եղել, և գլխավոր քաղաքները լուրջ վնասներ են կրել: «Ամբողջ գիշեր, երբ օդանավերն ու ուղղաթիռներն անցնում էին մեր շենքերի վրայով, մենք պատկերացնում էինք հալեպահայերի  վիճակը:

Սարսափելի է գիտակցել, որ մեր հայրենակիցները չորս տարի է՝ նման ծանր օրեր են ապրում»,-ասաց«Ժամանակ» թերթի խմբագիրը, որն այսօր առավոտյան լույս տեսած օրաթերթի խմբագրականում նշել  է, որ  Թուր­քիայում   ժո­ղովր­դա­վա­րու­թյունն  այ­լևս նոր մա­կար­դա­կի  վրա է։

Պոլսահայ խմբագիրը բարձր է գնահատում երկրի նախագահի ջանքերը, որ կարողացավ երկրում ռազմական հեղաշրջման փորձ կանխել: 

«Թուր­քիան  այ­սօ­ր այ­գա­բա­ցը դի­մա­վո­րեց անշր­ջա­դար­ձե­լիո­րեն վե­րա­հաս­տա­տված ազ­գա­յին կամ­քի ա­մուր դրսևո­րու­մով։ Ամ­բողջ աշ­խար­հի աչ­քի առ­ջև կան­խվեց  զի­նվո­րա­կան հե­ղաշրջ­ման փորձը:

Կա­ռույ­ցի այս դա­վա­դիր ծրա­գի­րը ձա­խո­ղվեց  պե­տա­կան մար­մին­նե­րի  և ժո­ղո­վր­դի ան­նա­խըն­թաց դի­մադ­րու­թյամբ։ Հա­մայն մի­ջազ­գա­յին ըն­տա­նի­քը ա­կա­նա­տես ե­ղավ, որ ժո­ղովր­դա­վա­րու­թյունը Թուր­քիայի  հա­մար հա­մա­զոր է օ­դի, ջ­րի և հա­ցի»,-նշում է Արա Քոչունյանը:  


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին