▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

75 տոկոսը գնացել է ընտրության, և 96 տոկոսը քվեարկել է ՀՀԿ-ականի օգտին

«Այն համայնքներում, որտեղ ինչ-որ փոփոխություններ տեղի ունեցան, փոքր էին, իսկ Գորիսում կամ Զանգեզուրում, այլ վիճակ է եղել: Օրինակ՝ երկու խոշորացված համայնքներում, որտեղ ընտրողների ցուցակը 4000 է, 75 տոկոսը գնացել է մասնակցելու ընտրությանը, և 96 տոկոսը քվեարկել է ՀՀԿ-ականի օգտին»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ հավելելով.

«Մինչև Գորիսում մարզպետի փոփոխություն չլինի՝ նմանատիպ իրավիճակ ենք ունենալու, նույնը՝ Էջմիածնի դեպքում»:

ՀՀկ-ական Լևոն Մարտիրոսյանի կարծիքով էլ՝ ՀՀԿ-ն է հաղթում, քանի որ ընդդիմադիր ուժերը ռեսուրս չունեն:

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 18-ին, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում տեղ ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները, համաձայն որոնց՝ Ապարան, Էջմիածին, Վեդի, Գորիս, Նոյեմբերյան քաղաքներում հաղթել են ՀՀԿ-ական թեկնածուները:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին