▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1 զոհ, 10 ձերբակալված, կալանավորված անձիք. Ագնեսա Խամոյանը ամփոփել է քարոզարշավի 10 օրը

1 զոհ, 10 ձերբակալված, կալանավորված անձիք. Ագնեսա Խամոյանը ամփոփել է քարոզարշավի 10 օրը

Չարենցավանում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյանը հիշեցրեց երեկ Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում տեղի ունեցած դեպքն ու հավելեց, որ քաղաքացի Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել էր ՔՊ–ի պաստառը պոկելու համար։

Ագնեսա Խամոյանը իր վրդովմունքը հայտնեց, որ ՀՀ–ում եվրոպական դիտորդները, որոնք եկել են ընտրություններին հետևելու, այս ամենի վրա աչք են փակում միայն նրա համար, որ Փաշինյանը սպասարկում է իրենց շահերը։

Իմ կարծիքով ամենաճիշտը կիսանախագահական համակարգն է։ Չարենցավանում քարոզարշավի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Նախագահի լիազորությունները պետք է փոխվեն։ Այսօր ունենք դեկորատիվ նախագահ, որը կարող է ոչինչ չանել, չերևալ, պաղպաղակ ուտել, դաշնամուր նվագել, ունենալ մի 100 հոգանոց աշխատակազմ բյուջեի հաշվին։

Ամենից անիմաստ ու անհասկանալի պաշտոնն է այսօր երկրում։ Իմ կարծիքն այնպիսին է, որ մարդը IQ-ի տեստ պիտի անցնի մարդը։ Վարչապետ դառնալու համար պետք է կրթական ցենզ սահմանվի։ Այսօրվա վարչապետը բարձրագույն կրթություն չունի։ Վարչապետ դառնալուց հետո ինչ որ դիպլոմ են դասավորել»,- նշել է նա։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին