Ուզում եք որևէ ոտնձգություն չլինի՞ ձեր ունեցվածքի նկատմամբ, համագործակցե՛ք ՔՊ-ի հետ․ Քրիստինե Վարդանյան
«ՔՊ-ի իշխանության ժամանակ որևէ ունեցվածք պահելու լավագույն ձևը ՔՊ-ի հետ պայմանավորվելն է ու քաղաքականությամբ չզբաղվելը, այսինքն՝ քաղաքականությունից հեռու մնալը կամ իրենց հաճո քաղաքական գիծ վարելը։ Ուզում եք քրեական գործը փակվի՞, համագործակցե՛ք ՔՊ-ի հետ, ուզում եք որևէ ոտնձգություն չլինի՞ ձեր ունեցվածքի նկատմամբ, համագործակցե՛ք ՔՊ-ի հետ։ Ասենք՝ Խաչատուր Սուքիասյանի՝ «Սիլ պլազան» գնելու գնի հետ կապված ՔՊ-ի մոտ երբեք հարցեր չեն առաջանա։ Ինչու՞։ Որովհետև Խաչատուր Սուքիասյանը նրանց թիմակիցն է»,- ԱԺ–ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը։
Նա վստահ է, որ ՔՊ-ն իրենց չի ներում այս 8 տարիներին իր հետ չպայմանավորվելն ու պայքարելը։


