▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՔՊ-ի գաղափարական աղվեսի գլուխը». Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՔՊ-ի գաղափարական աղվեսի գլուխը
Այսօր լրացավ մեկ տարին, ինչ բացահայտվել է, որ Աշոտ Հովհաննիսյանի անվան ինստիտուտը 5 տարի ՀՀ քաղաքացու հարկերից գաղտնի ստացել է շուրջ կես միլիոն դոլար՝ 2020-2025թթ։ Դրան գումարենք Խանջյան փողոցում 15 տարվա անհատույց վարձակալումը, լինում է՝ 1 միլիոն դոլարից ավելի։
Մեզնից գաղտնի այդ ինստիտուտին գումար էին տալիս՝
👉2020թ․ Արցախի մասնակի հանձնման ժամանակ մեզնից գաղտնի ստացել է 6,3 միլիոն դոլար,
👉2021թ․ Արցախի հանձնման 2-րդ տարում ստացել է 38.941 մլն դրամ,
👉2022թ․ Բերձորի, Աղավնոյի, սեպտեմբերյան հարձակման տարում՝ 41,813 մլն դրամ,
👉2023թ․ Արցախի շրջափակման ու հայաթափման տարին՝ 38,941 մլն դրամ
«Հովհաննիսյան» ինստիտուտի հիմնադիր Վարդան Ազատյանը Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորն է, իսկ Նիկոլ Փաշինյանի հետազոտության մասնակցածներից Իրինա Շահնազարյանը՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ, մյուս հետազոտողներից Նարե Սահակյանը՝ Նիկոլ Փաշինյանին սոցիալական ցանցերում սրտիկներ դնելու ակտիվ մասնակից։
Բայց ինչի՞ համար է այդքան փող հատկացվել այս չքնաղ ինստիտուտին մի երկրում, որտեղ գիտությանը բյուջեից 0,8% են հատկացնում։
Դա շատ ավելի հետաքրքիր է, և այն կարող է կապել թե՛ անցած տարի հրապարակված գեղագիտական տեղորոշման ռաբիզությունների հետ, թե՛ զինվորների գրաֆիտիները ջնջելու և անդրանիկի նկարը հանելու, թե՛ Ռուբեն Վարդանյանին Բաքվի զնդանում բրախելու և հարկատուին հերոսի մակարդակ հասցնելու հետ»։

Քաղաքական далее