|
«Վարչապետն իր մասնակցությամբ հիմնադրել է վոկալ գործիքային համույթ՝ «Վարչաբենդ», համերգներ են կազմակերպվել: Միջոցները վարչապետի աշխատակազմի՞ց են ծախսվել, թե՞ ոչ, անդամները հոնորարներ ստացե՞լ են, թե՞ ոչ. հետաքրքիր է հատկապես թմբուկահարի հոնորարի գումարը»,- ԱԺ հանձնաժողովի նիստում, բյուջետային քննարկման ժամանակ, շարունակելով հարցերի շարքը, ասաց ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը: *** |
|
«Գրավոր հարցումներ անելու մեր իրավունքի մասին գիտենք, բայց երբ քննարկվում է՝ մենք համաձայնություն տա՞նք, որ եկող տարի վարչապետը հեծանիվ քշի, թե՞ չէ, պետք է իմանանք՝ դրա համար ինչքա՞ն գումար է նախատեսված ու ինչքանո՞վ է նպատակահարմար՝ պաշտոնյան իր նախասիրությունները հասարակության հաշվին իրականացնի: Դուք էդ հարցերի պատասխանը պետք է այստեղ հնչեցնեք, ոչ թե կողմնորոշեք՝ ինչ ձևով ստանանք այդ հարցերի պատասխանը»,- դիմելով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցին՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը: *** |
|
Բյուջետային քննարկման ժամանակ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցի պատասխանից հետո, ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանն ասաց. «Ցավում եմ, որ դուք անպատրաստ եք ներկայացել ԱԺ: Ցանկացած պաշտոնյա պետք է իր կարգավիճակին պատասխանատու վերաբերվի: Երբ գալիս եք զեկույցի, բոլոր հարցերի պատասխանները պետք է ունենաք: Մենք գրավոր հարցումներ անելու մեր իրավունքի մասին գիտենք ու կարող ենք անել ցանկացած պահի»: Մակունցն ասաց՝ ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվում ԱԺ ներկայանալուն: Ավելի վաղ պատասխանելով Ղազարյանի հարցին, Մակունցը խնդրել էր՝ բոլոր այն հարցերը, որոնք ենթադրում են թվեր, գրավոր ուղարկել: |
***
|
«Վարչապետը բնակվում է Կոնդի ամառանոցային տնտեսությունում: Նա հանրությանը ներկայացնում է տեսանյութեր՝ իր կենցաղվարության մասին, որից կարելի է տպավորություն ստանալ, որ համեստ կյանքով է ապրում՝ թթու լավաշ, կուկուռուզ, պեռաշկի: Կոնդի ամառանոցային տնտեսության վրա տարեկան ինչքա՞ն գումար է ծախսվում»,- բյուջետային քննարկման ժամանակ դիմելով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցին՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը: Մակունցը նշեց՝ բոլոր այն հարցերը, որոնք ենթադրում են թվեր, գրավոր ուղարկել. «Կոնդի ամառանոցի հետ կապված ևս՝ կխնդրեմ գրավոր ներկայացնել, սիրով կպատասխանենք»,- հավելեց նա: |
Դիտեք նաև՝
|
««Ազատություն ռադիոկայան, 06.12.2024թ., «Փաստաբանները ֆինանսների նախարարին կասկածում են կոռուպցիոն գործարքների մեջ»: Հոդվածը վերաբերում է ձեր հայտարարագրերի անհամապատասխանություններին և այլն: Կխնդրեմ հրապարակման արդյունքների հետ կապված տեղեկություն տալ՝ արդյոք վարույթ նախաձեռնվել է ձեր դեմ, թե ոչ: Դրանից առաջ էլ մեկ այլ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում էիք հայտնվել»,- բյուջետային քննարկման ժամանակ դիմելով Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին՝ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը: «Էդ հարցերն ինձ սովորաբար տալիս են լրագրողները՝ միջանցքում, ես էլ քանի որ տեղյակ չեմ գործերի դետալներից, ասում եմ՝ դիմեք համապատասխան մարմիններին»,- նշեց Հովհաննիսյանը: |


