▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թուրքիա է հասել, որ Էրդողանից նորից գիրք նվեր ստանա ու երջանիկ զգա՞»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը թռել է Թուրքիա, որպեսզի Անթալիայում մասնակցի COP 31 համաժողովին։ Երևանում COP 17-ով մեծ նվաճումներ ունեցավ, հիմա էլ COP 31-ի համար Թուրքիա է հասել։ 2020 թվականի պատերազմից 6 տարի անց Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել, չի բացել Հայաստանի հետ սահմանը, տրանսպորտային շրջափակումը չի վերացրել։ Նիկոլ Փաշինյանը Թուրքիա է հասել, որ Էրդողանից նորից գիրք նվեր ստանա ու երջանիկ զգա՞։ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, որ Թուրքիայի համար Ադրբեջանն ավելի կարևոր է, քան ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը, սահմանները բացելը։ Իսկ Ադրբեջանի իշխանությունը չի ցանկանում Հայաստանի հետ խաղաղություն հաստատել, ցանկանում է որպես պետություն վերացնել Հայաստանը, դրանով փակել հայկական հարցը»։

Հասարակություն далее