Մեսրոպ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Հանրային հեռուստաընկերություն, Դո՛ւք պարտավոր եք ծառայել հանրային շահին, այլ ոչ թե դառնալ ՔՊ-ի էժանագին պրոպագանդայի մաս… Քոչարյանի կալանավորումից հետո իմ մոտ համոզմունք է ձևավորվում, որ Հայաստանին շատ մեծ փորձությունների ու ողբերգությունների են պատրաստում… Սա կոռուպցիայի ու արդարադատության մասին չէ…
Հ.Գ. Թե բա՝ Մեսրոպ Մանուկյանը ԱԱԾ-ից շուտ էր գնացել Լևոն Քոչարյանի տուն…
Հ.Գ. Հանրային հեռուստաընկերություն, շատ մի՛ ծանրաբեռնվեք փաստերի որոնմամբ․ դիմե՛ք ԱԱԾ-ի հետ Ձեր «ստեղծագործական համագործակցության» բաժնին. իմ գալու կադրերն էլ հաստատ կգտնվեն։ Իսկ թե դրանցից ինչ «իրականություն» կմոնտաժեք՝ դա արդեն Ձեր մասնագիտական ձեռագրի հարցն է»։


