▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շնորհակալություն ՌԴ կառավարությանը՝ իմ խնդրանքին արձագանքելու համար». Վարդան Ղուկասյան

Նախօրեին հայտնել էինք, որ Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան: Թեմայի վերաբերյալ կարծիք է հայտնել ԱՄՆ-ում կալանքի տակ գտնվող ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը: «Լֆի՞կ, էդ դու հելել, գնում էիր Մոսկվա՞, էդ որ ես ասում էի՝ քո նման երևույթին ՌԴ-ն պետք է չթողնի, քեզ թվաց հավայի՞ էի ասում: Քո ունեցվածքը պետք է բռնագրավել, ինչ ունես-չունես ՌԴ-ում, պետք է բռնագրավել: Նամակ եմ ուղարկելու, որ քո ունեցվածքը բռնագրավեն... Ով եկավ իշխանություն, վազեցիր, մտար տակը, հասկացանք՝ քո բիզնեսն ես ուզում փրկել: Դու ես ֆինանսավորել սրանց, ջանք ու եռանդ ես ներդրել, Նիկոլ ես բերել իշխանության, հետո էլ գնում ես Ռուսաստա՞ն: Շնորհակալություն ՌԴ կառավարությանը՝ իմ խնդրանքին արձագանքելու համար»,- ասել է Ղուկասյանը:

Հասարակություն далее