▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա հոդված է այն մասին, թե իբր Խոր Վիրապը հնագույն «ադրբեջանական» ժառանգություն է»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Որքան արագ ենք մենք հրաժարվում մեր ունեցածից, այնքան հանդուգն ու պահանջկոտ է դառնում Ադրբեջանը՝ իր չունեցածի հանդեպ
Այս լուսանկարը Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալության կայքից է։ Սա հոդված է այն մասին, թե իբր Խոր Վիրապը հնագույն «ադրբեջանական» ժառանգություն է։ Նրանք Խոր Վիրապի նկարում սիրում են ունենալ նաև Արարատի պատկերը։ Այս հոդվածը հրապարակվել է ադրբեջանցի պատգամավոր Ազիզ Ալիքբերլիի կողմից, ով Հայաստանի դեմ զավթողական ծրագրեր առաջ մղող «Արևմտյան Ադրբեջան» կազմակերպության ղեկավարն է։ Սա վերջին չորս ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական գործակալության կողմից ՀՀ-ի դեմ զավթողական բովանդակությամբ հրապարակված 124 հոդվածներից ընդամենը մեկն է։ Այդ հոդվածներից մեկ ուրիշում նույն ադրբեջանցի պատգամավորը ասում է․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության միակ պայմանը «Արևմտյան Ադրբեջանից» փախստականների վերադարձն է իրենց նախնիների հայրենիք։ Այդ վերադարձի չիրականացումը նշանակում է, որ Հայաստանը անկեղծ չէ խաղաղության հարցում և մտադիր է տարածաշրջանը ներքաշել նոր պատերազմի մեջ»։
Ստացվում է, որ պետական մակարդակով ՀՀ-ի դեմ առաջ է մղվում հստակ զավթողական օրակարգ, այն քարոզվում է երկրի ղեկավարի և պատգամավորների կողմից, աջակցություն է ստանում պետական լրատվամիջոցներով և ֆինանսավորվում պետության կողմից։ Վերջին չորս տարվա ընթացքում միակ բանը, որն Ալիևը դրել է ինստիտուցիոնալ հենքի վրա, դա ՀՀ-ի դեմ զավթողական ծրագիրն է, որը զուգահեռվում է հայ ժողովրդի դեմ ատելության քարոզով։
Իսկ մեր իշխանական ստախոսները կոծկում են այս վտանգավոր իրականությունը։ Չէ՞ որ բարդ է խոստովանել, որ հենց Արցախի հարցում իրենց քաղաքականությունն է հանգեցրել ՀՀ-ի դեմ զավթողական ծրագրերի առաջ քաշմանը։ Բարդ է ստել, երբ գիտես ճշմարտությունը։ Դրա համար նրանք անտեսում են ճշմարտությունը, որպեսզի կարողանան ավելի հեշտ ստել ու հեքիաթներ պատմել Սահմանադրության, անկախության, ինքնիշխանության և Ալիևի խաղաղասիրական քաղաքականության մասին․․․»։

Հասարակություն далее