Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքական մրցակիցներին բանտերում սպանելով՝ Փաշինյանը տեղավորվում ա Լուկաշենկոյի ու Պուտինի արանքը։ Ու, հավանաբար, նրանց էդ ցուցանիշով կանցնի։ Ոչ ամենավատատեսական սցենարում փողոցներում էլ ա մարդիկ գնդակահարելու։ Թերևս, դա քաղաքականապես տրամաբանական ա ու անխուսափելի։
Ավտոկրատ լիդերները չեն կարող գոյություն ունենալ առանց «թշնամու» վառ արտահայտված կերպարի, որի վրա պետք ա կենտրոնացնել ուշադրությունը՝ մոռացնելով, անտեսելու տալով իրական պրոբլեմները։ Տենց ա անում Ալիևը՝ հայերին մանկապարտեզից որպես գոյութենական սպառնալիք ներկայացնելով ու դրանով ստիպելով համախմբվել «չարիքի դեմ պայքարող» լիդերի շուրջ։ Տենց ա անում Պուտինը՝ խաղալով ՆԱՏՕ-ի նկատմամբ սառըպատերազմյան վախերի հետ, իրեն ընդդիմությունը ներկայացնելով որպես «հավաքական արևմուտքի» լրտեսական ցանցի։ Քանի որ Փաշինյանը Հայաստանից դուրս բոլորի առաջ սողում ա, հատկապես ուղիղ թշնամիների, էդ ամբողջ «թշնամական» օրակարգը պետք ա ներսում սպառի։ Նրան գնալով ավելի շատ ու ավելի ազդեցիկ ներքին «թշնամիներ» են պետք գալու, որոնց դեմ պետք ա պայքարել, թե չէ «Հայաստանը կվերանա»։ Փաշինյանն ու ՔՊ-ն ինչքան մնան կառավարության ղեկին, էդքան ներսում ատելության դոզան շատանալու ա, բարոյապես մաշվելու ենք, իսկ նրանք խորտակվեն սեփական հայրենակիցների արյան լճակում։ Սա ա իշխանության անփոփոխելիության գինը, սենց ա քաղաքական տրամաբանությունը․ սիրեք Նիկոլին, թե ատեք, էդ ա։ Արսեն Գևորգյանը դրա հերթական զոհն ա, ոչ առաջինը, ոչ էլ, ցավոք, վերջինը կլինի»:
«Քաղաքական մրցակիցներին բանտերում սպանելով՝ Փաշինյանը տեղավորվում է Լուկաշենկոյի ու Պուտինի արանքը»․ Սուրեն Սահակյան
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


