Շաքիում տեղի ունեցած դեպքը չի կարող համարվել սովորական քրեական դեպք. Լևոն Քոչարյան
Չեմ կարծում, որ որևէ տրամաբանող մարդ այս դեպքը կարող է որակել որպես սովորական հանցագործություն։ Ադրբեջանցի զինվորը ոչ թե մոլորված հայտնվել է ՀՀ տարածքում, այլ զինված խորացել է 10 և ավելի կմ ու եղել է այն, ինչ եղել է, ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Հիշեցրեց, որ երեկ մեղքը փորձվում էր նուրբ ձևով բարդել այն կնոջ վրա, որ պաշտպանել է իր ընտանիքը։ «Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում հստակ պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, մինչդեռ երբ ինչ–որ հարց է լինում ընդդիմության հետ նա երբեք չի պահում այդ անմեղության կանխավարկածը, իսկ հիմա զգուշորեն ասում է` դե դեռ պետք է դատ լինի, դեռ պետք է հասկանանք, պետք է օբյեկտիվությունը չկորցնենք»,– ասաց նա։
Դիտեք նաև՝
***
***


