▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրիշ ակումբներում ֆուտբոլիստ սարքեն, «Յուվենտուսը» գա տանի՞, արդար չէ

«Հրապարակ»-ը գրում է, որ ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, կայքի հետ զրույցում անդրադառնալով «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի հայաստանյան ակադեմիայի գործունեությանը, ասել է. «Այսինքն` ուրիշ ակումբներում էդ երեխեքը տարիներով սովորում են, դառնում են ֆուտբոլիստ, «Յուվենտուսն» էդ պատրաստի երեխեքին տանում է իր մոտ ու անունը դնում, որ գործը է անում: Եթե ակադեմիա ես, ի՞նչ գործ ունես, ասենք, 12 տարեկան երեխեքի հետ, 5-6 տարեկան երեխեքից մենակ սկսի՝ տար, ֆուտբոլիստ սարքի: Ուրիշ ակումբներում ֆուտբոլիստ սարքեն, դու տանե՞ս, դա արդար չէ: Էդ երեխեքը տարիներով ուրիշ ակումբներում են խաղացել: 12 տարեկան երեխեն պատկերացնո՞ւմ եք ինչքան ճանապարհ է անցել, դու ինչի՞ համար ես 12 տարեկան երեխուն տանում քեզ մոտ: 12 տարեկան ֆուտբոլիստը, որ ֆուտբոլիստ է դարձել այլ ֆուտբոլային ակումբում, վաղը ո՞նց պիտի «Յուվենտուսի» ֆուտբոլիստ համարվի: Էդ երեխեքին պիտի վերցնես, զրոյից սովորեցնես ֆուտբոլ խաղալ, եթե դու պատրաստի երեխեք ես հավաքում, էդ չեղավ արդեն ակադեմիա, դա բիզնես պրոյեկտ է: Մարզիչները 5-6 տարի չարչարվել են էդ երեխեքի վրա, ֆուտբոլիստ են սարքել, էսօր եկել տանում եք էդ երեխեքին: Եթե ակադեմիա ես, հարց չկա, դու քո երեխեքին զրոյից ֆուտբոլիստ սարքի: Պատրաստի ֆուտբոլիստ վերցնելով, ստացվում է՝ դու ոչ մի բան չես անում, բիզնես ծրագիր է ընդամենը: Մտածում են` խի չարչարվենք, երեխեքին ֆուտբոլ խաղալ սովորեցնենք, էն է՝ պատրաստի երեխեքին կտանենք մեզ մոտ, ինչ է եղել որ: Անունն էլ «Յուվենտուս» են դրել, 160 հազար դրամ վարձն է, բայց մարդիկ 160 հազար դրամ փող ամսվա մեջ չեն աշխատում, ես չգիտեմ՝ ոնց են էդ վարձերը տալու: Ուրիշ ակումբներում 20 հազար դրամ է ֆուտբոլի վարձը: 20 հազարը` որտեղ, 160 հազարը` որտեղ: Չգիտեմ էլ՝ ովքեր են ֆուտբոլի մարզիչները, մի խոսքով, լավ բան չեն անում, իհարկե, շատ ուրախալի է, որ նոր ակումբ են բացել, ես, անկեղծ, դրա համար շատ ուրախացա, բայց պետք է զրոյից աշխատել, ազնիվ չէ ուրիշ ակումբների երեխեքին տանելը»:

Նշենք, որ «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի հայաստանյան ակադեմիայի հիմնադիրն ԱԺ նախկին պատգամավոր, Վրաստանում ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Սադոյանի որդին է` Ալֆրեդ Սադոյանը։

Սպորտ далее