▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ

ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Բուդապեշտում ընթացող Total Chess World Championship Tour Pilot 2026 մրցաշարում 22,5։17,5 հաշվով հաղթանակ է տարել ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ։

Արոնյանը հինգ միավորի առավելությամբ հաղթել է մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի դիմակայությունում, որի ձևաչափը ներառում է դասական, արագ և կայծակնային շախմատ։

Աշխարհի նախկին երկրորդ համար Արոնյանը մինչև 2021 թվականը միջազգային մրցաշարերում ներկայացրել է Հայաստանը, որից հետո սկսել է հանդես գալ ԱՄՆ-ի դրոշի ներքո։

Նա Հայաստանի հավաքականի կազմում երեք անգամ՝ 2006, 2008 և 2012 թվականներին, դարձել է շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող։

Սպորտ далее