▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օռլանդո Սիթիի»  21-ամյա ֆուտբոլիստ Հարվի Սարաջյանը որոշել է խաղալ Հայաստանի ազգային հավաքականում

MLS-ը ներկայացնող «Օռլանդո Սիթիի» ֆուտբոլիստ 21-ամյա Հարվի Սարաջյանը որոշել է խաղալ Հայաստանի ազգային հավաքականում, հայտնել է ՀՖՖ-ն 

«Ինձ համար շատ մեծ նշանակություն ուներ Հայաստանի ազգային հավաքականն ընտրելը։ Ես ծնվել և մեծացել եմ Ամերիկայում, բայց հայկական ծագումս միշտ եղել է իմ ինքնության անբաժանելի մասը։ Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման։ Հաշվի առնելով, թե Յուրան որքան մեծ նվաճումների է հասել հայկական ֆուտբոլում, նրա հետ հանդիպումն անչափ շատ յուրահատուկ պահ դարձավ»,- ասել է Հարվի Սարաջյանը:

Սպորտ далее