▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օդաչուների խցիկից ճիչեր են լսվել, երբ դուռը բացել են, ներսում ամեն ինչ արյան մեջ է եղել. մանրամասներ՝ Flydubai-ի միջադեպից

Թարմացում-Համացանցում հայտնվել են «Flydubai»- ինքանթիռի՝ Սաուդյան Արաբիայում վայրէջքի առաջին կադրերը՝ ինքնաթիռում տեղի ունեցած արտակարգ միջադեպից հետո։

Դուբայում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը հերքել է իսրայելական լրատվամիջոցներում ավելի վաղ տարածված տեղեկությունը, թե օդաչուներից մեկը Ռուսաստանի քաղաքացի է եղել։ Մամուլում պնդում էին, որ ինքնաթիռում ուկրաինացի անձնակազմի անդամի հետ կոնֆլիկտը տեղի է ունեցել ազգային հողի վրա։

***

Flydubai-ի օդաչուները թռիչքի ընթացքում կռվել են միմյանց հետ․ մեկը Ռուսաստանից էր, մյուսը՝ Ուկրաինայից։ Այսպես են պնդում  իսրայելական լրատվամիջոցները։

Թռիչքի ուղևորուհի Միրիամը պատմել է, որ ինքնաթիռում օդաչուների խցիկից ճիչեր են լսվել։ Երբ դուռը բացել են, ներսում ամեն ինչ արյան մեջ է եղել, իսկ օդաչուներից մեկը, ենթադրաբար, վիրավորվել է դանակով հարվածից։

Իսրայելցի ուղևորները, անձնակազմի հետ միասին, վնասազերծել են հարձակվողին։ Դրանից հետո ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել։

Սակայն Flydubai-ն հայտարարել է, որ ուղևորների անվտանգությանը վտանգ չի սպառնացել։

Մեկ այլ վարկածի համաձայն՝ օդաչուն փորձել է կործանել ինքնաթիռը՝ կտրուկ ուղղելով այն դեպի ներքև։ Սակայն նրա գործընկերը փորձել է կանգնեցնել նրան և վիրավորվել է։

Ավելի վաղ մեր տելեգրամյան ալիքում հայտնել էինք, որ Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել և շրջվել Սաուդյան Արաբիայի վրայով։

Հասարակություն далее