▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ну что несёшь, чёрт побери? Մարուքյանը՝ Փաշինյանին

Ну что несёшь, чёрт побери? Մարուքյանը՝ Փաշինյանին

Կարդացեք նաև՝

«Իռլանդացի Մարկ Ռեդմոնդը՝ Միջազգային և եվրոպական հարաբերությունների ինստիտուտի (IIEA) գլխավոր տնօրենը, ցավով հիշեցնում է Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձին, որ Արցախը հայ ժողովրդի դարավոր բնօրրանն է, որտեղ այսօր, տեղի ունեցած ահռելի ողբերգությունից հետո, այլևս ոչ մի հայ չի մնացել։ Նա ակնկալում է, որ վերջինս կարտահայտի իր գնահատականն այդ ցավի վերաբերյալ։

Սակայն Արցախի հայության՝ ինքնորոշման, մայրենի լեզվի, մշակույթի, պատմական և հոգևոր ժառանգության պահպանման, իր պատմական հայրենիքում ապրելու, սեփական տները, հողը, պատմությունն ու ժողովրդի ապագան պաշտպանելու սրբազան պայքարի մասին խոսելու փոխարեն՝ թուրքական բանանով գրպանում և Դուբլինում Իլհամ Ալիևի ներկայացուցչի դեր ստանձնած այս անձը, դեմքին հեգնական ժպիտով, ազգային պայքարն ամբողջությամբ ներկայացնում է այնպես, կարծես այն ընդամենը ԽՍՀՄ քաղբյուրոյի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կազմակերպած խարդավանքների ու սադրանքների և «Լենին, կուսակցություն, Գորբաչով» ու «Ստալին, Բերիա, Լիգաչով» կարգախոսներով ուղեկցվող խեղկատակային հանրահավաքների արդյունք է եղել». Ալեն Ղուլյանի էջից մեջբերում է անում Ապառաժ լրատվականն՝ իր ֆեյսբուքյան էջում։

Քաղաքական далее