▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել են

Ուշիի ոլորաններում երեկ երեկոյան տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով, նախնական տվյալով, մահացել են Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները։

Նյուզ.am-ը գրում է, որ կայքի տեղեկություններով, վարորդը 60-ին մոտ տղամարդ էր, անունը Մուշեղ։

Նրանք եղել են Opel Zafira-ով։

Հիշեցնենք, որ ուղեւորներից երեքի ինքնությունն է այս պահին հայտնի։ Վթարի հետեւանքով մահացել է Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքի բնակիչ Էրիկ Մխոյանը, որը 22 տարեկան էր, ուսանող, գյուղից Երեւան էր գնում։

Վթարի հետեւանքով մահացած 26-ամյա Նարինե Բարսեղյանը Տաշիրից էր, նշանածի հետ Երեւան էին գնում։ Նշանածը Երեւանից էր։

Մյուս մեքենայի Jeep-ի երեք ուղեւորները նույնպես ցավոք մահացել են Վահրամ Ասատրյանը, կինը եւ նրանց 18-ամյա որդին։

Վթարի հետեւանքով տուժած մյուս մեքենայի ուղեւորները հիվանդանոցում են։ Վնասվածքներ ունի նաեւ բեռնատարի վարորդը։

***

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարից մահացած փոխգնդապետ Վահրամ Ասատրյանն Արցախյան պատերազմների մասնակից էր, ArmeniaSputnik–ի հետ զրույցում ասել է Հնաբերդ համայնքի վարչական ղեկավար Արմեն Իսրայելյանը։
 

«Դեկտեմբերին պիտի լրանար նրա 50–ամյակը։ Խելացի բանիմաց մարդ էր։ Կինն էլ 49 տարեկան էր։ Մի քանի օր առաջ իրենց որդու 18–ամյակն էր եղել, բանակ պիտի զորակոչվեր։ Բացի որդուց նրանք նաև 2 ավագ դուստր ունեն, որոնք ամուսնացած են»,–հայտնեց նա։

Ընդգծեց, որ նրանք հիմա Երևանում էին ապրում, բայց հաճախ այցելում էին գյուղում ապրող իրենց ծնողներին, երեկ էլ այցելել էին, և դեպքը եղել է վերադարձի ճանապարհին։
Ծնողները 70 տարեկան են, առողջական խնդիրներ ունեն, դրա համար դեռ նրանց չեն հայտնել կատարվածի մասին։
Հասարակություն далее