
Մահացել է ազատամարտիկ, Ղարաբաղյան պատերազմի մասնակից, հասարակական-քաղաքական գործիչ Վարդան Մալխասյանը:
Գույժը հայտնել է նրա դուստրը։
«Գնաց Հայրիկս…
Պայքարեց սիրելով
Պայքարեց աննահանջ
Պայքարեց մինչեւ վերջին շունչը
Վերջին անգամ, բաժակը ձեռքին ասեց՝ սիրեցեք զմիմիանս-21.09.26
Վերջին անգամ արտասանեց-21.09.26
Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Հայրիկ ջան,
ցավդ տանեմ
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛»,-գրել է Սոնա Մալխասյանը։


