▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարծես՝ էշի տեղ եք մեզ դրել... Զարոկյանը` փոխքաղաքապետին

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Կարծես՝ էշի տեղ եք մեզ դրել... Զարոկյանը` փոխքաղաքապետին

«Ինչպե՞ս է հաշմանդամություն ունեցողների համար արտոնության հարցը դարձել զեկուցվող, մնացած քսանից ավելի հարցերը՝ ոչ։ Ինչպե՞ս եք որոշում, ո՞րն է ձեր ստանդարտը, թե՞ մեզ ընդհանրապես էշի տեղ եք դրել՝ ոչ մի հարց չքննարկենք, գնանք տուն»,- ավագանու նիստի ժամանակ ասաց ընդդիմադիր Պեդրո Զարոկյանը։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն արձագանքեց․ «Օրակարգում հարցերը՝ զեկուցվող-չզեկուցվող, որոշվում են հանրության իրազեկման անհրաժեշտությունից ելնելով»։

Հիշեցնենք՝ զեկուցվող նախագծով առաջարկվում է հանրային տրանսպորտից անվճար օգտվելու արտոնությունը տարածել նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղեկցող մեկ անձի վրա։

***

«Այսօր ֆիքսելու ենք գործակիցները, որով հնարավոր կլինի հաշվարկել աշխատավարձերի չափերը արդեն բյուջեով․ այսօր աշխատավարձերի բարձրացում չենք իրականացնում, պարզապես գործակիցներն ենք ֆիքսում, որը տեղի է ունենում ամբողջ պետական համակարգում ու մյուս ՏԻՄ-երում, Երևանը չի կարող անմասն մնալ պրոցեսից»,- ավագանու նիստին, արձագանքելով ընդդիմադիրների ելույթներին, ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, ով երեկ նաև գրառում էր կատարել այս թեմայով։

«Մայր Հայաստան»-ից Մանուկ Սուքիասյանն արձագանքեց․ «Աշխատավարձերը գործակցով կհաշվեն, թե հարգանքի տուրքով, փաստացի հունվարից տեղի է ունենալու աշխատավարձերի բարձրացում»։ Նա առաջարկեց հարցը դարձնել զեկուցվող, առաջարկը չընդունվեց։

Հիշեցնենք՝ երեկվանից քննարկվում է, որ Երևանի քաղաքապետի և քաղաքապետարանի մյուս պաշտոնյաների աշխատավարձերը նախատեսվում է բարձրացնել։

Հասարակություն далее