▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կադրեր Արթուր Ալեքսանյանի «հույժ գաղտնի» հարսանիքից

Ըմբշամարտիկ Հայկ Մելիքյանը կադրեր է ներկայացրել Արթուր Ալեքսանյանի հարսանիքից

Արարողությունն անցկացվել է Կիպրոսում՝ մտերիմների, հարազատների և ընկերների (այդ թվում՝ հայ անվանի այլ ըմբիշների) նեղ շրջանակում: Մարզիկի կողակիցը նույնպես ծնունդով Գյումրիից է:

Այլ կադրեր  Արթուր Ալեքսանյանի «հույժ գաղտնի» հարսանիքից՝ Asekose-ի տելեգրամյան ալիքում

Երեկ  էր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունը, այդ մասին հայտնել էին հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

«Օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի կյանքում հերթական կարևոր ու գեղեցիկ օրն է։  Արթուրի հարսանեկան արարողությունն է:

Հայկական ըմբշամարտի լեգենդին մաղթում ենք անսահման սեր, ընտանեկան ջերմություն, երջանկություն և երկար տարիների համատեղ ու ներդաշնակ կյանք։

Թող կյանքի այս նոր ճանապարհին հաղթանակները միշտ ուղեկցեն քեզ, իսկ ամենամեծ պարգևը լինի սիրով ու երջանկությամբ լի ընտանիքը։

Գորգի վրա դու նվաճել ես աշխարհի ամենակարևոր տիտղոսները, իսկ այսօր սկսում ես քո կյանքի ամենագեղեցիկ՝ երջանկության ճանապարհը։

Շնորհավորում ենք, Լեգե՛նդ»,- նշված էր հաղորդագրության մեջ։

Հասարակություն далее