▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իզվռաշենեցների դեմքերը պետք է հրապարակել, որ ոչ մի տեղ չկարողանան աշխատանքի ընդունվել»․ Արամ Գևորգյան

Բլոգեր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կասկադի Գուստավ ռեստորանի իզվռաշենեց մենեջերը, անսալով քռչապետի այն խոսքերին, որ «ԱԱԾ-ն ա որոշում՝ ինչը երբ հրապարակի, երբ չհրապարակի», որոշել է ռեստորանի զուգարանում տեղադրել սեփական հեռախոսն ու նկարել հյուրերին՝ բնական կարիքները հոգալուց։
Իզվռաշենեցի նկարներն ու իր մասին ինֆոն Բլոգնյուզի տելեգրամում կա։
Այս մենեջերին ևս կարելի է դդումի պես «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշան տալ, որովհետև հավատարիմ է մնացել պատուհասի որդեգրած քաղաքականությանն ու ինքն էլ իր հերթին է քիթը խոթել մարդկանց անձնական կյանք։ Ումից ա պակաս։
Այստեղ մի այլ հետաքրքրություն է հարուցում ռեստորանի դիրքորոշումը, որ փոխանակ փրկելու իր անունն ու անմիջապես ոստիկանություն հաղորդում ներկայացնելու, պարզապես ազատել է աշխատանքից ու դրան հնարավորություն տվել մեկ այլ տեղ նկարել մարդկանց զուգարան գնալիս...
Սաղ սենց «շառից հեռու» ապրում են, ով ում ուզում, ինչ հանգամանքներում ուզում նկարում, պահում ա, հետո էլ ասում են սենց չի, նենց ա։
Քաղաքացուց ահազանգը ստանալուց հետո Բլոգնյուզն անմիջապես արձագանքել ա, մի թեթև ուսումասիրություններ անելուց հետո հասկացել, որ թեման լուրջ է ու առաջինը հանրայնացրել էս հարցը։ Նման դեպքերը բոլորիս են վերաբերում ու էտ իզվռաշենեցների դեմքերը պետք է հրապարակել, որ էլ ոչ մի տեղ չկարողանան աշխատանքի ընդունվել»։

***

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր և առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե՝ Երևանի ռեստորաններից մեկում մենեջերի կողմից կանանց զուգարանում գաղտնի նկարահանումներ իրականացնելու դեպքով:
Այս մասին քիչ առաջ հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Զանգահարել եմ նաև Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակ, տեղեկացրել դեպքի մասին: Հուսամ՝ գոնե այս դեպքով արձագանքը չի ուշանա»:

Հասարակություն далее