▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել զինծառայող Եփրեմ Գևորգյանը»

Թարմացում․ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը հայտնում է․ «Ի պատասխան ԶԼՄ հարցումների․ Նախնական տվյալներով՝ զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։
Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»։

***

Լրագրող Լիա Սարգսյանը  գրում է․ «Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել զինծառայող Եփրեմ Գևորգյանը

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ գիշերը մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Եփրեմ Գևորգյանը։
«Աղբյուրի փոխանցմամբ՝ զինծառայողը տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ և գտնվում է անգիտակից վիճակում։ Նախնական տեղեկություններով՝ նա հրազենային վիրավորում է ստացել ուսի շրջանում։
ՊՆ-ն սահմանափակվում է «զենքի օգտագործման կանոնների խախտում» ձևակերպմամբ՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել միջադեպը։
Ո՞վ է կրակել զինծառայողի վրա, արդյո՞ք կրակոցն արձակվել է մեկ այլ զինծառայողի կողմից: Այս հարցերի պատասխանը չկա»,- նշում է լրատվամիջոցը»։

Հասարակություն далее