Ամուլսարը նորից օրակարգում է• Նշված է «Ամուլսար» ֆեյսբուքյան խմբի հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև•
«Երկար ժամանակ է, ինչ լուրեր են շրջանառվում, թե շուտով Ամուլսարի շինարարական աշխատանքները կավարտվեն և հանքը կշահագործվի։ Թե՛ պետությունը, թե՛ շահագրգիռ ընկերությունները շարունակում են անտեսել այն հսկայական ռիսկերը, որոնք սպառնում են և կարող են էկոլոգիական աղետ դառնալ հարակից համայնքների, ինչպես նաև տարածաշրջանի համար։
Հարկ ենք համարում ևս մեկ անգամ բոլորին հիշեցնել այն հնարավոր վնասների մասին, որոնք կարող են առաջանալ հանքի շահագործման դեպքում․
• Ջրային ռեսուրսների աղտոտման վտանգ
• Թթվային դրենաժի առաջացման վտանգ
• Կենսաբազմազանության և բնական միջավայրի վրա ազդեցություն
• Հողի, ջրի և սննդի՝ ծանր մետաղներով աղտոտման ռիսկ
• Օդի աղտոտում, փոշի և պայթեցումների ազդեցություն
• Ցիանիդային նյութերի օգտագործման և հնարավոր վթարների վտանգ
• Ջերմուկի հանքային և ջերմային ջրերի վտանգում
• Գյուղատնտեսության և զբոսաշրջության վրա հնարավոր վնաս
• Հանքի փակվելուց հետո երկարաժամկետ բնապահպանական խնդիրների ռիսկ
Սրանք հնարավոր խնդիրների միայն մի մասն են։
Մենք չենք ցանկանում, որ որևէ գումարի դիմաց աչք փակվի այն ռիսկերի վրա, որոնք կարող են երկար տարիներ ազդել բնության, ջրային ռեսուրսների և մարդկանց կյանքի վրա։
Դիմում ենք բոլորին․ ժամանակն է խոսել և մտահոգվել այս թեմայով։
Մենք կտրականապես ԴԵՄ ԵՆՔ Ամուլսարի շահագործմանը։
Պատասխանատու լինենք մեր սերունդներին թողնվող հայրենիքի համար ու պայքարենք մեր իսկ իրավունքների համար։
Հ.Գ. Միացեք խմբին,կիսվեք այս հայտարարությամբ,որովհետև ԱՄՈՒԼՍԱՐԸ ՆՈՐԻՑ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
#SaveAmulsar
#ԱմուլսարըՀանքՉի»։


