▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հերթական հարձակումը․ որքա՞ն մարդ պետք է տուժի, որպեսզի սթափվենք»․ Կարինե Թորոսյան

«Ձեռքդ տուր» համայնքային զարգացման ՀԿ նախագահ Կարինե Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մինչև ե՞րբ ենք լռելու ու հանդուրժելու այս ամենը։ Սա մեր և մեր երեխաների անվտանգության հարցն է։
Տեսե՛ք այս լուսանկարը. սա հերթական հարձակման հետևանքն է։ Որքա՞ն մարդ պետք է տուժի, որպեսզի վերջապես սթափվենք։
Մենք չենք պահանջում ոչնչացնել կենդանիներին։ Մեր պահանջը հետևյալն է՝ բոլոր վտանգավոր և հարձակվող թափառող շներին ժամանակավորապես տեղափոխել ցանկապատված հատուկ տարածքներ՝ մինչև վերջնական կացարանների կառուցումը։
Լուծման համար մեզ անհրաժեշտ է ընդամենը 50,000 ստորագրություն՝ Ազգային ժողով դիմելու համար։
Եթե ուզում եք այս խնդիրը վերջնականապես լուծվի, անցեք հղումով և լրացրեք Ձեր տվյալները։ Մասնակցե՛ք ստորագրահավաքին, տարածե՛ք այս գրառումը և եղե՛ք առավելագույնս ակտիվ։
Հատուկ հիշեցում բոլոր «շնապաշտներին». մեկնաբանություններում գրված ոչ մի վիրավորական կամ սպառնալից խոսք չի ջնջվելու։ Դրանք բոլորը պահպանվելու են և հետագայում օգտագործվելու են որպես ապացույց դատարանում՝ ձեզնից կլորիկ գումարներ բռնագանձելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար։ Գրեք, գրեք, ձեր յուրաքանչյուր խոսքն իր արժեքն է ունենալու դատարանի առջև»։

Հասարակություն далее