▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանում ներդրվել է հանցագործության նոր մշակույթ և դրա հեղինակը ՔԿ-ն է»․ Ագնեսա Խամոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ նոր մշակույթ. в главных ролях՝ Քննչական կոմիտե» գրառմամբ։

«Հայաստանում ներդրվել է հանցագործության նոր մշակույթ և դրա հեղինակը Քննչական կոմիտեն է։ Սեպտեմբերի 28-ին դատարանը որոշում է կայացնում, որ Օլիմպավանի կապարակնքումն ապօրինի է, իսկ ցանկացած միջդատական ակտ ենթակա է անհապաղ կատարման։ Բայց ինչ է անում ՔԿ-ն․ ՔԿ-ն պարզապես չի կատարում դատարանի որոշումը։
Հարցում եմ ուղարկում ՔԿ, թե ո՞րն է իրենց գործողությունների իրավական հիմքը և ինչո՞ւ չեն կատարում դատարանի որոշումը, ՔԿ-ն պարզաբանում է, որ դատարանի որոշումն ուղարկել է հսկող դատախազին՝ բողոքարկման հարցը քննարկելու համար։ Կառույց, որը պարտավոր է պաշտպանել օրենքը, դատարանի որոշումը դնում է թղթապանակի մեջ։
Դատարանի որոշումը չկատարելը հանցագործություն է․ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել դատախազություն»,- տեսանյութում ասում է ընդդիմադիր պատգամավորը։

Հասարակություն далее