▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյանը՝ Փաշինյանի մասին

Tete A Tete-ի եթերում պատասխանելով հաղորդավարի՝ «ո՞վ է, ըստ քեզ, Նիկոլ Փաշինյանը» հարցին, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մեդալակիր, նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն ասել է․ «Եթե մեկ բառով բնորոշեմ, հենց քաղաքական տերմինն օգտագործեմ ու դա իրոք քաղաքական բնորոշում է, գնահատական, այլ ոչ անձնական կամ ինչ-որ բան, ապա համարում եմ պետական դավաճան, որովհետև լրիվ համապատասխանում է բոլոր չափորոշիչներին»։ Մյուս հարցին՝ «եթե սենյակում փակված լինեիր նրա հետ, ի՞նչ հարց կտայիր», պատասխանել է․ «Բացարձակ ցանկություն չունեմ իր հետ որևէ բան խոսելու, միակ ցանկությունը որ ունեմ, տեղի ունենա բաց հանրային դատ, որտեղ ՔՊ-ն պատասխան կտար իր արածների համար։ Դատի ժամանակ կհարցնեի ու հենց կոնկրետ իրեն՝ ո՞վ կարող է լինել մարդը, ինչի՞ տեղ կարող է ինքն իրեն դնել, որ կարողանա էնպիսի պատասխանատվության տակ մտնել, ինչպիսին ինքն արեց՝ ապացուցված 4000 տարվա պատմություն ունեցող հայկական հողից հրաժարվել, ուրանալ էդքան թափված արյունը, պայքարը, պատմությունը։ Դու ո՞վ պետք է լինես՝ խառնվածքով, դաստիարակությամբ, մտածելակերպով, որ համաձայնես նման գործարքի մեջ մտնել․ ինչպե՞ս կարողացար․․․ Հարցերը շատ են»։

Հասարակություն далее