Հայաստանի Հանրային հեռուստատեսությունն ավելի լավ բան չի գտել, քան այսօր հեռարձակել էստրադային երգիչ Թաթա Սիմոնյանի համերգներից մեկի ձայնագրությունը
Արցախյան 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցի կապակցությամբ Հայաստանի պաշտոնյաներից ոչ ոք այսօր չհիշեց այդ ողբերգական տարեթիվը, որը հիմք դրեց Արցախից հայերի բռնի տեղահանությանը։ Միայն պաշտոնական տվյալներով՝ 2020-ին մարտական գործողություններում զոհվել է 3833 մարդ։
Գրում է Սպուտնիկ Արմենիան
***
Տիգրան Քոչարյանն այս առիթով գրում է.
Սա այսօրվա Հ1ի վիճակն ա,արդեն մի քանի ժամ։
Ես միշտ զարմանում ու զայրանում էի , երբ հիշում էի,որ ազերիները ուրախ գրվածքներ էին թողնում աղետի գոտի շտապող գնացքների վրա։
Փաստորեն, սրանք իրենց տվեցին անցան։
Հ.Գ. Այս նկարը ես կպահեմ, անելիքները դեռ կան այս նկարի հետ։


