▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե տիկին Գալյանին թվում է, որ նախագահ Քոչարյանի պահման պայմանները լավն են, թող գնա մի ամիս այնտեղ մնա

Եթե տիկին Գալյանին թվում է, որ նախագահ Քոչարյանի պահման պայմանները լավն են, թող գնա մի ամիս այնտեղ մնա

«Եթե տիկին Գալյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմաններն իսկապես լավ են, թող գնա, մեկ ամիս այնտեղ մնա, իսկ եթե պահը գա նաև անձամբ իր պատասխանատվություն կրելու, եթե ինքն իսկապես կարծում է, որ լավ պայմաններ են, միգուցե փորձենք կազմակերպել այնպես, որ ինքը հենց այդ խցում կրի պատասխանատվությունը»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով նախարար Սրբուհի Գալյանի հայտարարությանը։
«Ընդհանրապես կարծում եմ արժե, որ տիկին Գալյանն իրեն ավելի կոռեկտ պահի՝ նաև իր հայտնի արտահայտությունների համատեքստում, ու հիշի, որ այս փուլում կարևոր է այս իշխանության համար որպես Ալիևի սահմանադրությունը գրող անձ, ոչ մի բան ավելի»,- շարունակել է Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ օրերս ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմաններին, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասել էր․ «Նորմալ, մարդկային պայմաններ են։ Եթե խոսքը «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ի մասին է, այդտեղ որևէ խնդիր չունենք»։

***

«Վերջին 5 տարիների ընթացքում ՔԿՀ-ներում մահացել է 87 մարդ, 4 մարդ՝ այս տարի․ ցավոք սրտի, սրանք ուղղակի դառնում են վիճակագրություն՝ այս իշխանությունների համար, որոնցից որևէ եզրակացություններ չեն անում, փոփոխություններ չեն իրականացնում»,- ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։ «Հայաստանում կան քրեակատարողական հիմնարկներ, որոնք խայտառակ պայմաններում են․ «Նուբարաշենը»-ը վատ պայմաններում է, «Երևան» ՔԿՀ-ն՝ այդ հայտնի ԱԱԾ պադվալը, որտեղ կալանավորված են Ռոբերտ Քոչարյանը, Սեդրակ Քոչարյանը։ Այդ խցերն ուղղակի գոյություն չպիտի ունենան ու կապ չունի՝ այնտեղ Քոչարյանն է նստած, թե այլ անհատ։ Բայց դուք գիտե՞ք, թե որտեղ է պահվում ադրբեջանցի այն զինվորը, ով ներխուժել էր ՀՀ տարածք և կրակել մեր հայրենակցուհու վրա․ ինքը պահվում է այդ ԱԱԾ պադվալում, բայց կարո՞ղ եք գուշակել, թե ինչ պայմաններում է պահվում ադրբեջանցի զինվորը։ Ադրբեջանցի զինվորը պահվում է աննախադեպ լավ պայմաններում, երբ կողքի խցում Ռոբերտ Քոչարյանն է նստած՝ անմարդկային պայմաններում․ դա է այսօրվա իշխանության իրական դեմքը»,- շարունակել է ընդդիմադիր պատգամավորը։

Դիտեք նաև՝

Քաղաքական далее