«Եթե ամեն մի անդաստիարակ լակոտի, քաղաքագետի անվան տակ, Հայաստանի հանրային հեռուստաընկերության տաղավար չտանեն, ոչ մի միջադեպ էլ չի լինի»,-գրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում։
Նա չի մասնավորացրել, թե ու՞մ նկատի ունի, սակայն գրառումը կատարել է Հ1-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին տեսանյութը համացանցում տարածվելուց հետո։


